ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հոկտեմբերի 4-ին Վայոց ձորի Հերմոն գյուղում կանցկացվեն «Բերքի տոնը» և «Ավանդական խոհանոց» տոնահանդեսը

Հոկտեմբերի 4-ին Վայոց ձորի Հերմոն գյուղում կանցկացվեն «Բերքի տոնը» և «Ավանդական խոհանոց» տոնահանդեսը
03.10.2012 | 17:09

«Օքսֆամ» կազմակերպության և «Աշխատանք և հայրենիք» հասարակական կառույցի աջակցությամբ, «Կայուն կենսապահովման» ծրագրի շրջանակներում, Վայոց ձորի Հերմոն գյուղում հոկտեմբերի 4-ին կանցկացվի «Բերքի տոն» և «Ավանդական խոհանոց» տոնահանդես:

Ըստ «Օքսֆամի» հասարակայնության հետ կապերի համակարգող Նարինե Հայրապետյանի, միջոցառմանը կմասնակցեն Եղեգիս, Հերմոն, Գոմք, Զեդեա և Ազատեկ շահառու գյուղերի կանանց կոոպերատիվների 30 ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն սեփական ձեռքերով արարած բերքն ու բարիքը, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ ճաշատեսակներ, ինչպես նաև ագրոէկոտուրիզմի կազմակերպման հնարավորությունները մարզի գյուղերում: Հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու նաև ավանդական լավաշի թխման արարողությանը: Միջոցառմանը ելույթ կունենան մանկական երգի-պարի համույթները:
Նշենք, որ «Օքսֆամ» կազմակերպությունը, որը 1994 թվականից ՀՀ-ի շուրջ 165 գյուղական համայնքներում իրականացնում է մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր, համագործակցում է կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 19811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ